Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



11 սեպտեմբերի 2020 թ.

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունլով Արմավիր համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 53-Ա որոշումը և <<ՌեալԹայմ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Վ. Լալայանի լիազորված անձ Հովհաննես Լալայանի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 2671 դիմումը. որոշում եմ՝

1.  Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող, Հանրապետության փողոցում գտնվող, հենասյուներից 25 /քսանհինգ/ հատը օպտիկամանրաթելային մալուխների անցկացման նպատակով` տրամադրել վարձակալության <<ՌեալԹայմ>> սահմափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

2.     Գույքի վարձակալության ժամկետ սահմանել 2 տարի:

3.     Գույքի վարձակալության գին սահմանել` յուրաքանչյուր հենասյան համար ամսեկան 200 ՀՀ դրամ: 

4.   Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնին<<Ռեալ Թայմ>> ՍՊԸ-ի հետ կնքել գույքը վարձակալության իրավունքով տրամադրելու պայմանագիր:

5.   Հանձնարարել բյուջետային մուտքերի ապահովման և տրանսպորտի վերահսկողության բաժնին` սահմանված ժամկետում ապահովել սույն որոշմամբ վճարման ենթակա գումարի վճարումը համայնքապետարանի համապատասխան հաշվարկային հաշվին:

6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին` ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:

7.     Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մելանյա Կոստանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner