Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



19 մայիսի 2020 թ.

ԳԵՂԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արմավիրի համայնքապետարանը քննության առնելով վարչական գործը՝ Արմավիր քաղաքի Շահումյան փողոց 9/26 հասցեում իրավախախտող Գեղամ Կարապետի Սահակյանի կողմից ապօրինի շինարարություն կատարելու համար տուգանք նշանակելու մասին, պարզեց որ.

Գեղամ Սահակյանը խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված պահանջները, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, իրականացրել է ապօրինի շինարարական աշխատանքներ (այսուհետ՝ ինքնակամ կառույց), որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով, ինչի կապակցությամբ Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և բնակարանային կոմունալ բաժն իպետի 12.05.2020թ. արձանագրության և 12.05.2020թ. թիվ 1555 զեկուցագրի հիման վրա 2020 թվականի մայիսի 12-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Արմավիրի համայնքապետարանի վարչական հանձնաժողովը (այսուհետ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է նիստ, որն անցկացվել է իրավախախտող Գեղամ Սահակյանի բացակայությամբ:

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Արմավիրի համայնքի վարչական սահմաններում գտնվող շենք-շինությունների, ճանապարհների ու փողոցների հերթական ուսումնասիրության ժամանակ Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և բնակարանային կոմունալ հարցերի բաժնի աշխատակիցների կողմից Արմավիր քաղաքի Շահումյան փողոցթիվ 9/26 հասցեում ապօրինի շինարարություն կատարելու մասին 12.05.2020թ. կազմված արձանագրությունը:

Վարչական հանձնաժողովի 18.05.2020թ. թիվ 02/20 արձանագրությունը:

 <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Գեղամ Սահակյանի կողմից Արմավի րքաղաքի Շահումյան փողոցթիվ 9/26 հասցեում առանց համապատասխան շինարարական թույլտվության` համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասի վրա կատարվել են ապօրինի շինարարություն /տուֆ քարից մեկ հարկանի շինություններ/ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, ուստի քննարկվող շինությունը հանդիսանում է ինքնակամ կառույց:

Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2020 թվականի մայիսի 12-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի հիմքով, Արմավիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2020 մայիսի 18-ին հրավիրվել է վարչական նիստ, որին մասնակցելու նպատակով Գեղամ Սահակյանը պատշաճ ծանուցվել է /ծանուցումն առձեռն հանձնելու միջոցով/ հիմք` 13.05.2020 թվականի թիվ 0970 ծանուցում, սակայն չի ներկացել հանձնաժողովի նիստին:

  Արդյունքում հանձնաժողովը արձանագրություն է կազմել և առաջարկել՝ իրավախախտող Գեղամ Սահակյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկ իչափով՝ 400 000 /չորս հարյուր հազար/ ՀՀդրամ, առանց համապատասխան թույլտվության կառուցված կառույցը համարել ինքնակամ:

Նախազգուշացնել Գեղամ Սահակյանին, որ համայնքի ղեկավարի որոշմամբ տուգանք նշանակվելուց հետո, եթե շարունակվի իրականացվել ինքնակամ կառույցի շինարարական աշխատանքները, ապա համաձայնՎարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդհոդվածի 2-րդ կետի` կնշանակվի տուգանք, սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հազար հինգհարյուրապատիկի չափով` 2500000 /երկումիլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարով:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

Համաձայն <<Տեղականին քնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:

«Քաղաքաշինության մասին» ՀՀօրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քաղաքային և գյուղական համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի <<ա>> կետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա։

Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը՝ իրականացնել որոշակի շինարարական գործունեություն, ինչպես նոր կառուցվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում։

Տվյալ պարագայում Գեղամ Սահակյանը Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի թիվ 9/26 հասցեում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի /շինարարության թույլտվության/, իրականացրել է շինարարություն /տուֆ քարից մեկ հարկանի շինություններ/:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի համաձայն՝ Հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի  35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության hողային օրենսգրքի 44-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի և 23-րդ հոդվածի 1-ին մասով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝ և հիմք ընդունելով Արմավիրի համայնքապետարանի վարչական հանձնաժողովի 18.05.2020թ. թիվ 2/20 արձանագրությունը.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.      Իրավախախտող Գեղամ Սահակյանի նկատմամբ նշանակել տուգանք Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի թիվ 9/26 հասցեում ինքնակամ շինարարություն իրականացնելու համար, 400.000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:

1.1    Վարչականիրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն` Խախտողի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում` ֆինանսների նախարարության 900335201498 հաշվեհամարին` ստացող Արմավիրի քաղաքային համայնք:

2.     Իրավախախտող Գեղամ Սահակյանին տալ պարտադիր ցուցում` օրենքով սահմանված կարգով վերացնել վարչական իրավախախտման հետևանքները:

3. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

4.     Իրավախախտող Գեղամ Սահակյանին նախազգուշացնել, որհամայնքիղեկավարիորոշմամբտուգանքնշանակվելուցհետո,եթեշարունակվիիրականացվելինքնակամկառույցիշինարարականաշխատանքները, ապահամաձայնՎարչականիրավախախտումներիվերաբերյալՀայաստանիՀանրապետությանօրենսգրքի 154-րդհոդվածի 2-րդկետի` կնշանակվիտուգանք, սահմանվածնվազագույնաշխատավարձիերկու հազար հինգհարյուրապատիկիչափով` 2500000 /երկումիլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀդրամգումարով:

5.     Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում: 

6.     Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշոփվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և/ կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մելանյա Կոստանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝fb4f79e4-2688-4fec-a2ff-a6b308391272



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner