Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,<<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետով,Արմավիր համայնքի ավագանու 25.12.2018թ. թիվ 103-ն որոշման 8-րդ կետով, հիմք ընդունելով կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետի 08.10.2019թ. թիվ 3213 զեկուցագիրը և վառելափայտի շուկայական գնի հարցման պատասխանը՝ որոշում եմ.
1. <<Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 3 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-Ի ծախսերի <<մասնագիտական ծառայություններ>> 4241 հոդվածի խնայված գումարներից պակասեցնել 27.0 հազար դրամ և ավելացնել <<էներգետիկ ծառայություններ>> 4212 հոդվածին՝ ջեռուցման համար անհրաժեշտ վարելափայտի գնման համար:
2.<<Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 3 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-Ի 2019թ. եկամուտների և ծախսերի նախահաշվում կատարել համապատասխան փոփոխություններ: