Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



01 մարտի 2021 թ.

ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի  59-րդ հոդվածով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի հ. 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով, հիմք ընդունելով Առնակ Զոհրաբի Ավետիսյանի 14.12.2020 թ. թիվ 3800 դիմումը` Արմավիր համայնքի Երևանյան փողոցի 15/15 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 10092019-04-0003 վկայական) և Երևանյան 15/17 հասցեում գտնվող անշարժ գույքի  (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 24032020-04-0001 վկայական) զբաղեցրած տարածքի ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս տրամադրելու մասին և հաշվի առնելով այն, որ ընդլայնման նպատակով, լրացուցիչ տրամադրման համար Արմավիր համայնքի Երևանյան փողոց 15/20 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը  կազմում է 45.3 քմ, որի ուրվագծային չափերն ու դիրքը թույլ չեն տալիս, որ այն դառնա առանձին հրապարակային սակարկությունների առարկա, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 11-իհ.102-Ն որոշմամբ հաստատված Արմավիր համայնքի գլխավոր հատակագծի համաձայն՝  հողամասը հանդիսանում է բնակավայրերի նպատակային նշանակության, համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդհոդվածի 2-րդ կետի 1, 2 և 3 ենթակետերի պահանջներին, ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի  60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում  որոշում եմ՝

1.Համայնք Արմավիր Երևանյան փողոց 15/20 հասցեում գտնվող 45.3 քմ հողամասն ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով 1 քմ հողամասի համար 6834.3 հազ. դրամ` ընդհանուր 309594  /երեք հարյուր իննը հազար հինգ հարյուր իննիսունչորս հազար / ՀՀ դրամով օտարել (վաճառել) Առնակ Զոհրաբի Ավետիսյանին:

2.Ընդհանուր գույքերին /Երևանյան 15/15, 15/17 և 15/20/  տալ միասնական հասցե՝ համայնք Արմավիր Երևանյան փողոցի 15/15:
3.
Լիազորել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնին` Արմավիր համայնքի ղեկավարի անունից, հողօգտագործողի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
4.
Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, հողամասը ձեռքբերողի կողմից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։

5.Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
6.
Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝երկամսյա ժամկետում։

  7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արմեն Աբգարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝6286034e-1c08-4be4-ae5f-1c92a0d9f0a7



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner