Ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով Խաչատուր Հարությունի Մնացականյանի լիազորված անձ Մարիետա Մնացականյանի 18.11.2019 թ. թիվ 3688 դիմումը և հաշվի առնելով, որ Արմավիր համայնքի Գայի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող կառույցները իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արարատյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 32 հասցեում Խաչատուր Հարությունի Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող 600.0 քմ տնամերձ հողամասին կից ավել օգտագործվող 113.0 քմ մակերեսով հողամասը անհատույց հատկացնել նրան սեփականության իրավունքով:
2. Վերականգնել Խաչատուր Հարությունի Մնացականյանի /ծնված 08.01.1933թ./ սեփականության իրավունքը Արմավիր համայնքի Արարատյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 32 հասցեում գտնվող գույքային միավորների` 713,0 քմ օրինական հողամասի վրա 1961 և 1987 թ. թ. կառուցված 198.6 քմ բնակելի տան, 1961 թ. կառուցված 7.6 քմ անասնաշենքի և 1961 թ. կառուցված 5.2 քմ օժ. շինության նկատմամբ, իսկ բնակելի տունը 13.6 քմ մակերեսով, անասնաշենքը, օժ. շինությունը, բաց պատշգամբը, կիսակառույցը, ավտոտնակը և ծածկը համարել ինքնակամ:
3. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները ենթակա են պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիր համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար սահմաված տեղական վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում: