Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



12 նոյեմբերի 2018 թ.

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ 5-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՄԵԴԱ ՋՈՒՄՇՈՒԴԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճա կիմասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով Սմեդա Ջումշուդի Գրիգորյանի 06.08.2018 թ. թիվ 609 դիմումը, դիմումին կից ներկայացված ժառանգության իրավունքի վկայագիրը և հաշվի առնելով, որ Արմավիր համայնքի Սահմանապահների փողոցի 5-րդ նրբանցք թիվ 1 հասցեում գտնվող կառույցները իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չիխախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին` որոշում եմ. 

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Սահմանապահների փողոցի 5-րդ նրբանցք թիվ 1 հասցեում Սմեդա Ջումշուդի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող 465.0 քմ տնամերձ հողամասին կից ավել օգտագործվող 86 քմ մակերեսով հողամասը անհատույց հատկացնել նրան սեփականության իրավունքով:

2.Վերականգնել Սմեդա Ջումշուդի Գրիգորյանի /ծնված 27.07.1957 թ./ Արմավիր համայնքի Սահմանապահների փողոցի 5-րդ նրբանցք թիվ 1 հասցեում գտնվող գույքային միավորների` 551,0 քմ օրինական հողամասի վրա 1964 թ. կառուցված 128.0 քմ բնակելի տան, 1982 թ. կառուցված 12.0 քմ ծածկոցի, 1982 թ. կառուցված 24.70 քմ անասնաշենքի և 1983 թ. կառուցված 9.3 քմ մառանի նկատմամբ:

 3. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները ենթակա են պետական գրանցման

 

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիր համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար սահմաված տեղական վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

6.Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 26.09.2018 թ. թիվ 323-Ա որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արմեն Աբգարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner