Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



09 ապրիլի 2021 թ.

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՓՈՂՈՑԻ 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ ԹԻՎ 5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏԻԳՐԱՆ ԲԵՆԻԱՄԻՆԻ ԴԱՎԹՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով Տիգրան Բենիամինի Դավթյանի լիազորված անձ Սարո Դավթյանի 18.03.2021 թ. թիվ 1032 դիմումը, դիմումին կից ներկայացված ժառանգության իրավունքի վկայագիրը և հաշվի առնելով, որ Արմավիր համայնքի Մյասնիկյան փողոցի 4-րդ նրբ. թիվ 5 հասցեում գտնվող կառույցները իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում ` որոշում եմ. 

1. Վերականգնել Տիգրան Բենիամինի Դավթյանի  /ծնված 02.05.1951 թ./  սեփականության իրավունքը Արմավիր համայնքի Մյասնիկյան փողոցի 4-րդ նրբ. թիվ 5 հասցեում գտնվող գույքային միավորների` 572,0 քմ օրինական հողամասի վրա 1965 և 1980 թթ. կառուցված 198.7 քմ բնակելի տան և 1999 թ. կառուցված 18.1 քմ հավաբնի նկատմամբ, իսկ բնակելի տունը 10.0 քմ մակերեսով, ծածկը, կիսակառույց շինությունը և պարիսպը համարել իքնակամ:

2. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները ենթակա են պետական գրանցման:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիր համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար սահմաված տեղական վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո:

 4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արմեն Աբգարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝abc09742-34e1-4820-8371-9b151d04c3c2



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner