Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և հիմք ընդունելով <<ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 4 մանկապարտեզ >> ՀՈԱԿ-ի տնօրենի 21.11.2017թ. թիվ 1847 զեկուցագիրը՝ Արմավիր համայնքի ավագանին որոշում է. 1. Արմավիր համայնքի ավագանու <<ՀՀԱրմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 4 մանկապարտեզ >> ՀՈԱԿ-ի աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի հաստատելու մասին>> 2017 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 90-Ա որոշման մեջ կատարել լրացում. -որոշման հավելված 1-ի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ կետով՝ 15- հնոցապան - սեզոնային -2,0-80000 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի դեկտեմբերի 1-ից: |