Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 146
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 04-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 04-Ա


Զեկ. ԱՂԱՎՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-689 հոդվածներով, <ՆորմատիվիրավականակտերիմասինՀայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասովհիմք ընդունելով <<Միացյալ հայկական կազակական ուժերի միասնություն>> հասարակական կազմակերպության 2020թվականի փետրվարի 20-ի թիվ 0706 գրությունը և Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը.

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1.       Արմավիր համայնքի սեփականություն հադիսացող՝ Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա          փողոց 109 Ա հասցեում գտնվող Արմավիրի քաղաքապետարանի <Բարեկարգում>          տնօրինության վարչական շենքի տարածքից 2-րդ հարկի 35,8 քմ մակերեսով        տարածքն  անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել <<Միացյալ հայկական    կազակական ուժերի միասնություն>> հասարակական կազմակերպությանը՝      գրասենյակային գործունեություն ծավալելու նպատակով:

2.       <<Միացյալ հայկական կազակական ուժերի միասնություն>> հասարակական          կազմակերպության հետ կնքել անշարժ գույքի անհատույց  օգտագործման   պայմանագիր՝ 5 տարի ժամկետով:

3.Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Արմավիրի քաղաքային համայնքի ավագանու    2011թվականի նոյեմբերի 30-ի թիվ 104-Ա որոշումը:

4.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԵԼԱՆՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner