Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով,
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ա/Ձ Վարդան Վարդանյանի հայտը` որոշում եմ.
1. Բավարարել Ա/Ձ Վարդան Վարդանյանի հայտը և թույլատրել Մաշտոցի 115 հասցեում գտնվող հիմնական շինությունում զբաղվելու ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքով:
2. Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման և տրանսպորտի վերահսկողության բաժնին Ա/Ձ Վարդան Վարդանյանին տալու համապատասխան թույլտվություն: