Այսօր: Չորեքշաբթի, 14 Ապրիլի 2021թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N տեղական վճարի արտոնություններ կիրառելու որոշում
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ տեղական վճարի արտոնություններ կիրառելու որոշում


Զեկ. ԱՐԱՔՍՅԱ ԴՈԼԻՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ԹԻՎ 40-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝  Արմավիր համայնքի ավագանին որոշում է.

 1.     Արմավիր համայնքի ավագանու՝ 2020 թվականի հունիսի 30-ի <<Տեղական վճարների գծով արտոնությունների սահմանման, արտոնություններ կիրառելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները սահմանելու և Արմավիր համայնքի ավագանու՝ 2019 թվականի փետրվարի 22-ի թիվ 14-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 40-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը լրացնել զ)պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

 <<զ) Արցախի Հանրապետությունից տեղահանված և Արմավիր քաղաքում վերաբնակեցված երեխա է>>:

2)  որոշման 2-րդ կետը լրացնել 4.1 ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

<<4.1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի <<զ>> պարբերությունում նշված դեպքերում՝

երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են դիմողի անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, տեղեկանք Արմավիր քաղաքում փաստացի բնակության վերաբերյալ>>:

 2. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՔՍՅԱ ԴՈԼԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32


armavir.armavir@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner