Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



03 դեկտեմբերի 2019 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆՈՂ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Համայնքային ծառայության  մասին>>  Հայաստանի Հանրապետության  օրենքի  13-րդ, 14-րդ հոդվածներով, Հայաստանի  Հանրապետության  տարածքային  կառավարման  և զարգացման  նախարարի  2006  թվականի օգոստոսի 29-ին     թիվ  13-Ն  հրամանով  հաստատված  հավելվածի  9-րդ  կետով  և հիմք ընդունելով  2019  թվականի  դեկտեմբերի 3-ի <<Հայաստանի Հանրապետության  Արմավիրի մարզի  Արմավիրի համայնքապետարանի   աշխատակազմի  պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողների ատեստավորում անցկացնող ատեստավորման հանձնաժողովի ձևավորման նպատակով համակարգչում զետեղված թեկնածուների պատահական ընտրության մասին>> թիվ 1 արձանագրությունը, որոշում եմ`

1.Հաստատել  Հայաստանի  Հանրապետության  Արմավիրի  Մարզի  Արմավիրի  համայնքապետարանի  աշխատակազմի  պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողների ատեստավորում անցկացնող ատեստավորման հանձնաժողովի   կազմը,  համաձայն  որոշման   հավելվածի:

2.Սահմանել, որ պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողների ատեստավորումը  անցկացվում է  Հայաստանի Հանրապետության  կառավարության  լիազորված  պետական  կառավարման  մարմնի  կողմից  հաստատած  կարգի համաձայն:

3.  Որոշումն  ուժի  մեջ է  մտնում  ընդունման  պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անահիտ Վարդանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner