Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



04 սեպտեմբերի 2020 թ.

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ /ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑՆԵՐԻ/ ՓՈՂՈՑԻ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ ԹԻՎ 3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԻԼՎԱ ԿՈՐՅՈՒՆԻ ԲՈՅԱՋՅԱՆԻ ԵՎԵՍՏԵՐ ԿՈՐՅՈՒՆԻ ԲՈՅԱՋՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով Եստեր Կորյունի Բոյաջյանի 23.07.2020 թ. թիվ 2548 դիմումը, դիմումին կից ներկայացված ժառանգության իրավունքի վկայագիրը և հաշվի առնելով, որ Արմավիր համայնքի Ազատամարտիկների փողոցի 2-րդ նրբ. թիվ 3 հասցեում գտնվող կառույցները իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օտարման ` որոշում  եմ. 

1.Հայաստանի  Հանրապետության  Արմավիրի  մարզի  Արմավիր  համայնքի Ազատամարտիկների /նախկին Տիեզերագնացների/ փողոցի 2-րդ նրբանցք թիվ 3 հասցեում  Սիլվա Կորյունի Բոյաջյանին և Եստեր Կորյունի Բոյաջյանին սեփականության  իրավունքով  պատկանող 750.0 քմ  տնամերձ  հողամասին կից  ավել օգտագործվող 26.0քմ մակերեսով հողամասը    անհատույց հատկացնել նրանց սեփականության իրավունքով:

2.Վերականգնել Սիլվա Կորյունի Բոյաջյանի /ծնված 29.05.1959 թ./ և Եստեր Կորյունի Բոյաջյանի /ծնված 11.04.1966 թ./ Արմավիր համայնքի Ազատամարտիկների փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 3 հասցեում գտնվող գույքային միավորների` 776,0 քմ օրինական հողամասի վրա 1953 թ. կառուցված 94,2 քմ բնակելի տան, 1982 թ. կառուցված 4,0 քմ կաթսայատան, 1972 թ. կառուցված 7,3 քմ խոհանոցի և 1972 թ. կառուցված 6,8 քմ սան հանգույցի նկատմամբ, իսկ  ծածկը համարել ինքնակամ:

 3. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները ենթակա են պետական գրանցման

 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիր համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար սահմաված տեղական վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո:

 

 5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արմեն Աբգարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝311df5f2-439b-47ca-9f34-bc0e00b95aa9



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner