Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 93
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



26 մարտի 2019 թ.

ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 31-ի <<Արմավիր համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) կարգ ու պայմանները հաստատելու մասին>> թիվ 57-Ն որոշումը, Արմավիր համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի <<Արմավիր համայնքում տեղական տուրքերի և վճարների 2019 թվականի դրույքաչապերը սահմանելու մասին>> թիվ 102-Ն որոշումը և հիմք ընդունելով "ՊՐԵՍ ՍՏԵՆԴ" ՍՊԸ-ի տնօրեն Էդգար Խանզադյանի հայտը` որոշում եմ.

 

1. Բավարարել "ՊՐԵՍ ՍՏԵՆԴ" ՍՊԸ-ի տնօրեն Էդգար Խանզադյանի հայտը և թույլատրել Հանրապետության 1/1, Հանրապետության 18, Հանրապետության 55, Շահումյան 2/5, Շահումյան 2/7 և Երևանյան 11/1 հասցեներում արտաքին գովազդ տեղադրելը:

2. Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման և տրանսպորտի վերահսկողության բաժնին "ՊՐԵՍ ՍՏԵՆԴ" ՍՊԸ-ին տալու համապատասխան թույլտվություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԱՏՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աշոտ Օսիպյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝460190be-fcbb-4e37-a6aa-8466f0818a94



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner