Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



18 նոյեմբերի 2019 թ.

ԱԼԻՆԱ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արմավիր համայնքի ղեկավարի 2012 թվականի նոյեմբերի30-ի թիվ 559-Ա որոշմամբ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 17/2 ժամանակավոր հասցեում գտնվող 1.0 քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով տարի ժամկետով հատկացվել է Ալինա Ղազարյանին՝ համաձայն որի Արմավիրի քաղաքային համայնքի և Ալինա Ղազարյանի միջև 17.12.2012 թվականին կնքվել է հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր՝ սեղ. նո 7588:

Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի գործողության ժամկետը լրացել է: Ալինա Ղազարյանը մինչ օրս բարեխղճորեն և լրիվ ծավալով կատարել է իր՝ կառուցապատողի պարտականությունները:

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466 և 468 հոդվածների 1-ին մասերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3, 53, 59, 60-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Արմավիրի քաղաքային համայնքի և Ալինա Ղազարյանի միջև 17.12.2012 թվականին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի 9.1 կետը, Ալինա Ղազարյանի 2019 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 3676 դիմումը. որոշում եմ՝

1.     Արմավիրի քաղաքային համայնքի և Ալինա Ղազարյանի միջև 17.12.2012 թվականին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում /սեղ. նո 7588/ կատարել  փոփոխություն.

1.1    Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման ժամկետը երկարացնել մինչև 17.12.2024 թվականը: 

 2.    Իրավաբանական բաժնին Ալինա Ղազարյանի հետ կնքել համաձայնագիր` 17.12.2012 թվականին /սեղ. 7588/ կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում փոփոխություն կատարելու մասին:

3.     Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մելանյա Կոստանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝34d0e875-c431-4c5a-9382-245653ae5371



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner