Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 97
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



23 օգոստոսի 2019 թ.

ԾԱՌ ՀԱՏԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, <<Բնապահպանական վերահսկողության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի <<Բարեկարգում>> տնօրինության տնօրենի ժ/պ Ա. Հարությունյանի  21.08.2019 թ. թիվ 2664 զեկուցագիրը, որոշում եմ` 

1. Թույլտարել Արմավիր համայնքի <<Բարեկարգում>> տնօրինությանը հատելու Արմավիր քաղաքի Մյասնիկյան փողոցի Չարենց-Հանրապետության փողոցներ հատվածում առկա 22 ծառերը, որոնցից 17-ը` 25-30 տարեկան,  5-ը` 2-5 տարեկան (ծառերից 7-ը` Հացենի տեսակի, 15-ը` Ղարաղաջ տեսակի, համաձայն կից ներկայացված արձանագրության), քանի որ նշված ծառերը խանգարում են մայթերի ասֆալտապատման, եզրաքարերի և ջրատար առուների նախագծային պահանջներով աշխատանքների իրականացմանը::

2. Հատումից առաջացած փայտանյութը հաշվառել և հատկացնել համայնքապետարանի  ենթակայության  նախադպրոցական  հիմնարկներին:

3.Արմավիր համայնքի <<Բարեկարգում>> տնօրինությանը` գույքացանկում կատարել համապատասխան փոփոխություն:

 4. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և բնակ. կոմունալ հարցերի բաժնի գլխավոր մասնագետ Ռ.Մելքոնյանի վրա:  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արմեն Աբգարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝4326290d-0fca-4bf2-a201-cd9e09e3c0f2



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner