Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



03 օգոստոսի 2020 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 7/9 հասցեում քաղ. Մարինե Գագիկի Բակունցի կողմից Արմավիրի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող 39.8 քմ մակերեսով հասարակական կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 36.6 քմարտաքին մակերեսով շինությունը /առևտրի և սպասարկման  օբյեկտը` 31.6 քմ ներքին մակերեսով / քաղհամայնքի     ղեկավարի   15.07.2020թ. թիվ   424- Ա որոշմամբ ճանաչվել   է  Արմավիրի քաղաքային համայնքի սեփականություն և օրինականացվել է: Քաղ. Մարինե Գագիկի Բակունցի լիազորված անձ Ա.Աբելյանի կողմից դիմում է ներկայացվել քաղաքապետարան նշված շինությունը` 36.6  քմ մակերեսով  առևտրի  և   սպասարկման  օբյեկտի զբաղեցրած և օգտագործման համար

 անհրաժեշտ 39.8 քմ մակերեսովհողամասը   գնման նախապատվության  իրավունքով    իրեն 

օտարելու մասին,

 Ղեկավարվելով ՀՀ  կառավարության 18.05.2006թ.  <Ինքնակամ կառույցների օրինականացման և

 

 տնօրինման կարգը հաստատելու մասին> թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35 կետի բ) ենթակետով, 35.1 և 36-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–իհ. 912- Ն որոշմամբ հաստատված 33-րդ կետով, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով քաղ. ՄարինեԳագիկիԲակունցիլիազորվածանձԱրթուրԱբելյանի 03.08.2020 թ. թիվ 2642 դիմումը. որոշում եմ`

  1. Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 7/9 հասցեում գտնվող ինքնակամ կառուցված առևտրի և սպասարկման օբյեկտը` 36.6 քմ արտաքին մակերեսով, 31.6 քմ ներքին մակերեսով օտարել քաղ. Մարինե Գագիկի Բակունցին՝ շինությունը` 1 քմ 18900 դրամով, իսկ քաղհամայնքի սեփականություն հանդիսացող 39.8 քմ հողամասը` հողամասի կադաստրային արժեքով` 1 քմ 2940 դրամով:

Վաճառքի գնին հավելվում են մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` 26000 (քսանվեց հազար) ՀՀ դրամ: Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է վճարել 834752 (ուր հարյուր երեսունչորս հազար յոթ հարյուր հիսուներկու) ՀՀ դրամ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 834752 (ուր հարյուր երեսունչորս հազար յոթ հարյուր հիսուներկու) ՀՀ դրամ օրինականացման գումարը և <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ  օրենսգրքով սահմանված՝ 400000 /չորսհարյուր հազար /ՀՀ դրամ տուգանքը համայնքի բյուջե վճարելուց հետո:

3.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արմեն Աբգարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝d98423fa-a0fb-4d54-abae-1143949723fe



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner