Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 150
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



09 հունվարի 2019 թ.

ՔԱՂԱՔԱՑԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 481, 60 և 76 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգըհ աստատելու մասին>> 2001 թ. ապրիլի 12-ինթիվ 286 որոշման 46.2 կետի ա) ենթակետով,  հիմք ընդունելով Արմավիրի մարզպետարանի 26,12,2018 թ. համաձայնեցումը  և քաղաքացի Հովհաննես Բաղդասարյանի 27.11.2018 թ. թիվ 946 դիմումը` որոշում եմ.

1. Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող, Երևանյան փողոցի 38 բազմաբնակարան բնակելի շենքի դիմացի տարածքում գտնվող խառը կառուցապատման տարածքից 4,0 քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով հատկացնել Հովհաննես Բաղդասարյանին` ոչ հիմնական շինություն (տաղավար) տեղադրելու նպատակով, համաձայն որոշման անբաժանելի մասը հանդիսացող հողամասի սխեմա-հատակագծի (կցվում է):

2. Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնին Հովհաննես Բաղդասարյանի հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր: Պայմանագրով կառուցապատման իրավունքի ժամկետ սահմանել 1 տարի, իսկ կառուցապատման իրավունքի տարեկան վճար` 3000 (երեք հազար) Հայաստանի Հանրապետության դրամ 1 քմ հողամասի համար:

3. Սահմանել, որ  կառուցապատման իրավունքի պայմանագրի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարում է Հովհաննես Բաղդասարյանը` իր միջոցների հաշվին.

ա) կառուցապատման իրավունքով հատկացվող հողամասին տրամադրվում է ժամանակավոր հասցե` Երևանյան փողոց 25/2,

բ) տաղավարի տեղադրումը իրականացվում է Արմավիր համայնքի վարչական տարածքում ոչ հիմնական շինությունների տեղադրման սահմանված տեղական տուրքը համայնքի բյուջե վճարելուց և տաղավարիէսքիզային նախագիծը համայնքապետարանի հետ համաձայնեցնելուց հետո.

գ) տաղավարի տեղադրման հսկողությունը հանձնարարվում է Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և բնակարանային կոմունալ հարցերի բաժնին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիր համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ փաստաթղթերըի (փաթեթի) նախապատրաստման համար սահմանված տեղական տուրքը համայնքի բյուջե վճարելուց հետո:

5. Անհրաժեշտության դեպքում տաղավարըենթակաէտեղափոխման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner