Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով՝ Արմավիր համայնքի ավագանին որոշում է. 1 . Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հողերից՝ համայնք Արմավիր Բաղրամյան փողոց 2/18 հասցեում գտնվող՝ 04-001-0050-ծածկագրով, 23.0 քմ մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն օտարել աճուրդային եղանակով՝ հասարակական նշանակության օբյեկտ կառուցելու նպատակով: 2. Աճուրդի մեկնարկային գին սահմանել 1 քմ մակերեսով հողամասի համար կադաստրային արժեքի չափով՝ 2940 ՀՀ դրամ, ընդամենը՝ 67620 (վաթսունյոթ հազար վեց հարյուր քսան) ՀՀ դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |