Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 106
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N Ա-4
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ Ա-4


Զեկ. ԱՐՄԵՆ ԱԲԳԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՉԱՐԵՆՑԻ ՓՈՂՈՑԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ, ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ 139 Բ/Բ ՇԵՆՔԻՑ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ 25 Բ/Բ ՇԵՆՔԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՏՆՎՈՂ ՄԻՋԲԱԿԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԵՎ ԲԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ, ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՋԻՎԱՆԻ ՓՈՂՈՑԻՑ ՉԱՐԵՆՑ ՀԱՏՎԱԾԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության  օրենքի  18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության  Արմավիրի Մարզի Արմավիր քաղաքային համայնքի  տնտեսական  հարցերով  զարգացման պատասխանատու  Խաչատուր  Մկրտչյանի կողմից  ներկայացված  Հայաստանի Հանրապետության   Արմավիրի մարզի  Արմավիր համայնքի  Չարենցի փողոցի Երևանյան-Շահումյան հատվածի հիմնանորոգման, Աբովյան փողոցի 139 բ/բ շենքից Բաղրամյան փողոցի 25 բ/բ շենքերի միջև գտնվող միջբակային ճանապարհի և բակային տարածքի բարեկարգման, Շահումյան փողոցի Ջիվանի փողոցից Չարենցի փողոց հատվածի հիմնանորոգման ծրագրային հայտը.

 ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի  Չարենցի փողոցի Երևանյան-Շահումյան հատվածի հիմնանորոգման, Աբովյան փողոցի 139 բ/բ շենքից Բաղրամյան փողոցի 25 բ/բ շենքերի միջև գտնվող միջբակային ճանապարհի և բակային տարածքի բարեկարգման, Շահումյան փողոցի Ջիվանի փողոցից Չարենցի փողոց հատվածի հիմնանորոգման համար  Հայաստանի  Հանրապետության  պետական բյուջեից նպատակային  հատկացումներ`  սուբվենցիաներ ստանալու նպատակով  2020  թվականի  բյուջետային ֆինանսավորման  ծրագրային  հայտը` համաձայն հավելվածի:

2,Համայնքի  ղեկավարին` Դավիթ Խուդաթյանին  ծրագրային  հայտը  ներկայացնել  համապատասխան մարմիններին:

3. Որոշումն  ուժի  մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ԱԲԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner