Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով համայնքային ենթակայության մանկապարտեզների տնօրենների զեկուցագրերը և արտոնություններ ստանալու նպատակով ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները՝ Արմավիր համայնքի ավագանին որոշում է. 1. Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառում արտոնությունը՝ 2017 թվականի համար սահմանել <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 4 մանկապարտեզ>> ՀՈԱԿ սան՝ Ջուլիա Եփրեմյան
<<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 5 մանկապարտեզ>> ՀՈԱԿ սան՝ Ռաֆիկ Գևորգյան
<<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 7 մանկապարտեզ>> ՀՈԱԿ սաներ՝ Էլեն Ղազարյան Զվարթ Ղազարյան
<<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 10 մանկապարտեզ>> ՀՈԱԿ սան՝ Նարե Ամիրխանյան
<<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 11 մանկապարտեզ>> ՀՈԱԿ սան՝ Նելլի Մկրտչյան 2. Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի դրույքաչափի 50% նվազեցում արտոնությունը՝ 2017 թվականի համար սահմանել <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 5 մանկապարտեզ>> ՀՈԱԿ սան՝ Ռադիկ Նավասարդյան
<<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 6 մանկապարտեզ>> ՀՈԱԿ սան՝ Անի Գասպարյան
<<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 7 մանկապարտեզ>> ՀՈԱԿ սան՝ Կարեն Սարիբեկյան
<<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 9 մանկապարտեզ>> ՀՈԱԿ սաներ՝ Մանվել Սարգսյան Մանե Սարգսյան 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
|