Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



09 հուլիսի 2019 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի թիվ 7/7 հասցեում քաղ. Վահրամ Զաքարյանի կողմից Արմավիրի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող 20,0 քմ մակերեսով հասարակական կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված խանութըը` 56.9 քմ  մակերեսով,  քաղհամայնքի ղեկավարի 2019թ. հոինիսի 21-ի թիվ 346-Ա որոշմամբ ճանաչվել է Արմավիրի քաղաքային համայնքի սեփականություն և օրինականացվել է: 2019թ. Հուլիսի  4-ին քաղ. Վ.Զաքարյանի կողմից դիմում է ներկայացվել քաղաքապետարան նշված շինությունը` 56.9 քմ մակերեսով խանութի զբաղեցրած և դրա հողամասը` 20.0 քմ մակերեսով՝ գնման նախապատվության իրավունքով իրեն օտարելու մասին: Ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. ՙԻնքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին՚ թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35 կետի բ)  ենթակետով,  35.1  և 36-րդ կետերով, հիմք ընդունելով  քաղ.  Վ.Զաքարյանի  04.07.2019թ. թիվ 2155  դիմումը. որոշում եմ`

 1.         Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի թիվ 7/7 հասցեում գտնվող ինքնակամ կառուցված խանութը` 56.9 քմ  մակերեսով օտարել քաղ. Վ. Զաքարյանին՝ շինությունը` 1 քմ 18900 դրամով, իսկ քաղհամայնքի սեփականություն հանդիսացող 20,0 քմ հողամասը` հողամասի կադաստրային արժեքով` 1 քմ 2940 դրամով:

Վաճառքի գնին հավելվում են մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` 26000 (քսանվեց հազար) ՀՀ դրամ: Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է վճարել 1160210 (մեկ միլիոն հարյուր վաթսուն հազար երկուհարյուրտաս) ՀՀ դրամ:

2.         Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 1160210 (մեկ միլիոն հարյուր վաթսուն հազար երկուհարյուրտաս) ՀՀ դրամ գումարը համայնքային բյուջե մուտքագրելու պահից:

3.Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրյա ժամկետում սանմանված գումարը չվճարելու դեպքում կճանաչվի ուժը կորցրած:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արմեն Աբգարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝cac18d9b-9392-4728-8e25-28fa11d0d55a



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner