Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



15 ապրիլի 2021 թ.

ԱՐՏԱԿ ԽԱՉԻԿՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արմավիր քաղաքապետի 2016 թվականիմարտի 18-ի թիվ 122որոշմամբ Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոց թիվ 17/5 տաղավար ժամանակավոր հասցեում գտնվող 19.8 քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով 5 տարի ժամկետով հատկացվել է Արտակ Խաչիկյանին՝ համաձայն որի Արմավիրի քաղաքային համայնքի և Արտակ Խաչիկյանի միջև 08.04.2016 թվականին կնքվել է հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր՝ սեղ. նո 1690:

Արտակ Խաչիկյանը 2019 թվականի փետրվարի 6-ին Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոց թիվ 17/5 հասցեում գտնվող 19.8 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը վաճառել է Արուս Անդիկյանին` հիմք 06.02.2019թ. կնքված հողամասի կառուցապատման իրավունքի առուվաճառքի պայմանագիր` սեղ. նո 905:

Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի գործողության ժամկետը լրացել է: Արուս Անդիկյանը մինչ օրս բարեխղճորեն և լրիվ ծավալով կատարել է իր՝ կառուցապատողի պարտականությունները:

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466 և 468 հոդվածների 1-ին մասերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3, 53, 59, 60-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Արմավիրի քաղաքային համայնքի և Արտակ Խաչիկյանի միջև 08.04.2016 թվականին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի 9.1 կետը և Արուս Անդիկյանի 2021 թվականի ապրիլի 13-ի թիվ 1407 դիմումը. որոշում եմ՝

1.    Արմավիրի քաղաքային համայնքի և Արտակ Խաչիկյանի միջև 08.04.2016 թվականին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում /սեղ. նո 1690/ կատարել  փոփոխություն.

1.1    Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման ժամկետը երկարացնել մինչև 08.04.202թվականը: 

1.2    Պայմանագրում <<Արտակ Խաչիկյան>>բառերի փոխարեն կարդալ<<Արուս Անդիկյան>> բառերը: 

2.   Իրավաբանական բաժնին Արուս Անդիկյանի հետ կնքել համաձայնագիր` 08.04.2016 թվականին /սեղ. 1690/ կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում փոփոխություն կատարելու մասին:

3.     Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աղավնի Գրիգորյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝76b966f3-feb3-4ea3-8d5a-7ea6054ed66d



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner