Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



16 հունվարի 2019 թ.

ՄԱՆՎԵԼ ԵՐԻՑՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արմավիրի քաղաքապետի 2010 թվականի մարտի 12-ի թիվ 191-Ա որոշմամբ Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի 27 շենքին կից թիվ 4 ավտոտնակ ժամանակավոր հասցեում գտնվող 19.95 քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով տարի ժամկետով հատկացվել է քաղաքացի Մանվել Ասքանազի Երիցյանին՝ համաձայն որի Արմավիրի քաղաքային համայնքի և Մանվել Երիցյանի միջև 26.04.2010 թվականին կնքվել է հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր՝ սեղ. նո 1801:

Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի ժամկետը լրացել է: Մանվել Երիցյան մինչ օրս բարեխղճորեն և լրիվ ծավալով կատարել է իր՝ կառուցապատողի պարտականությունները.

 

Ղեկավարվելով ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 466 և 468 հոդվածների 1-ին մասերով, 624-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ օրենքի 3, 53, 59, 60-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 20-րդ և 37-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Արմավիրի քաղաքային համայնքի և Մանվել Երիցյանի միջև 26.04.2010 թվականին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի 9.1 կետը, ընդառաջելով Մանվել Երիցյանի 2019 թվականի հունվարի 11-ի թիվ 0041 դիմումին. որոշում եմ՝

1. Արմավիրի քաղաքային համայնքի և Մանվել Երիցյանի միջև 26.04.2010 թվականին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում /սեղ. նո. 1801/ կատարել փոփոխություն.

1.1.         Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման ժամկետը երկարացնել մինչև 26.04.2028 թվականը:

1.2     Պայմանագիր 1.1 կետում «տարեկան 1000 (մեկ հազար) ՀՀ դրամով»-ի փոխարեն կարդալ «տարեկան 1քմ-ի համար 500 (հինգ հարյուր) ՀՀ դրամով»: 

1.3    Պայմանագրի 5.1 կետում «կառուցապատման իրավունքի տարեկան վճարը կազմում է 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ» -ի փոխարեն կարդալ «կառուցապատման իրավունքի տարեկան վճարը կազմում է  9975 (ինը հազար ինը հարյուր յոթանասունհինգ) ՀՀ դրամ»: 

2.   Իրավաբանական բաժնին՝ Մանվել Երիցյանի հետ կնքել համաձայնագիր՝ 26.04.2010 թվականին /սեղ. նո. 1801/ կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում փոփոխություն կատարելու մասին:              

3.         Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդնմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մելանյա Կոստանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝53151452-f53b-42a6-9bc1-66c1d685c846



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner