Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



08 նոյեմբերի 2018 թ.

ՔԱՂ. ՀՐԱՆՈՒՇ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Արմավիր համայնքի ղեկավարի 2008 թվականի մայիսի 5-ի թիվ 241-Ա որոշմամբ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոց թիվ 11 տաղավար ժամանակավոր հասցեում գտնվող 34,6 քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով 5 տարի ժամկետով հատկացվել է Հրանուշ Խաչատրյանին` համաձայն որի Արմավիրի համայնքապետարանի և Հ. Խաչատրյանի միջև 16.05.2008 թվականին կնքվել է հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր՝ սեղ. նո 2449:

        Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի գործողության ժամկետը լրացել է: Հրանուշ Խաչատրյանը մինչ օրս բարեխղճորեն և լրիվ ծավալով կատարել է իր՝ կառուցապատողի պարտականությունները:

  Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466 և 468 հոդվածների 1-ին մասերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3, 53, 59, 60-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով համայնքապետարանի և Հրանուշ Խաչատրյանի միջև 16.05.2008 թվականին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի 9.1 կետըՀրանուշ Խաչատրյանի 2018 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 796 դիմումը.  որոշում եմ՝

1. Արմավիրի համայնքի և Հրանուշ Խաչատրյանի միջև 16.05.2008 թվականին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման          պայմանագրում /սեղ. նո 2449/ կատարել  փոփոխություն.

1.1 Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման ժամկետը երկարացնել մինչև 16.05.2023 թվականը

2.  Իրավաբանական բաժնին Հրանուշ Խաչատրյանի հետ կնքել համաձայնագիր` 16.05.2008 թվականին /սեղ. 2449/ կնքված հողամասի                     կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում փոփոխություն կատարելու մասին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝863b8b05-1756-4335-b233-60fcdcad3679



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner