Այսօր: Հինգշաբթի, 16 Մայիսի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 184
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



16 ապրիլի 2024 թ.

ՄԱՍՆԱԿՑԻՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2023թ-ի նոյեմբերի 24-ին ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի և «ԳԱԳ-ՄԱՐԿ ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՍՊԸ-ի միջև կնքվել է ապրանքների ձեռքբերման պայմանագիր: Այնուհետև ֆինանսական միջոցներ նախատեսվելուց հետո դեկտեմբերի 20-ին կնքվել է համաձայնագիր, որով ուժի մեջ է մտել ԱՔ-ԷԱՃԱՊՁԲ-23/14-2 ծածկագրով գնման պայմանագիրը: Քանի որ սահմանված ժամկետում մատակարարումները չեն կատարվել, պատվիրատուն որոշում է կայացրել միակողմանի ամբողջությամբ լուծել ԱՔ-ԷԱՃԱՊՁԲ-23/14-2 ծածկագրով գնման պայմանագիրը և մասնակցին հնարավորություն տալ վճարել պայմանագրի և որակավորման ապահովումները, սակայն սահմանված ժամկետում մասնակցի կողմից վճարում չի կատարվել, ուստի. 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Քանի որ ի հայտ են եկել Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ապարբերության դրույթներով նախատեսված հիմքերը՝ <<խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունըորը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա  մասնակցության դադարեցմանը և մասնակիցը հրավերով և (կամպայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հայտիպայմանագրի և (կամորակավորման ապահովման գումարը>>, ուստի անհրաժեշտ է «ԳԱԳ-ՄԱՐԿ ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՍՊԸ-ին (ՀՎՀՀ՝ 04247081, հասցեն՝ Ք. Վեդի, Կասյան փ․ 26/9, 16) ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

2. Օրենքով սահմանված կարգով սույն որոշումը ներկայացնել լիազորված մարմին և մասնակցին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner