Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 142
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



31 հուլիսի 2020 թ.

ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով, հիմք ընդունելով Մամիկոն Սարգսյանի 17.06.2020 թ. թիվ 2057 դիմումը` Արմավիր համայնքի Չարենցի փողոցի 6 հասցեում գտնվող անշարժ գույքի  (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.14112019-04-0032 վկայական) զբաղեցրած տարածքի ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս տրամադրելու մասին և հաշվի առնելով այն, որ ընդլայնման նպատակով, լրացուցիչ տրամադրման համար Արմավիր համայնքի Չարենցի փողոց 6/7 հասցեում գտնվող(անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 23072020-04-0081 վկայական) հողամասը Արմավիր համայնքի սահմաններում է, փաստացի մակերեսը կազմում է 19,2 քմ, որի ուրվագծային չափերն ու դիրքը թույլ չեն տալիս, որ այն դառնա առանձին հրապարակային սակարկությունների առարկա, ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի  60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում  որոշում եմ՝

1.Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Համայնք Արմավիր Չարենցի փողոց 6/7 հասցեում գտնվող 19.2 քմ հողամասն ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով կադաստրային գնի չափով 56448 /հիսունվեց հազար չորս հարյուր քառասունութ/ ՀՀ դրամով օտարել (վաճառել) Կարինե Նիկողոսյանին և Մամիկոն Սարգսյանին:

2.Ընդհանուր գույքին տալ միասնական հասցե՝ համայնք Արմավիր Չարենցի փողոց 6:
3.Լիազորել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնին Արմավիր համայնքի ղեկավարի անունից, հողօգտագործողի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
4.
Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։

5.Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա  է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
6.
Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝երկամսյա ժամկետում։

 

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արմեն Աբգարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝fe61f31c-91a5-4abc-a2c1-1972a36d0b58



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner