Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



20 հունվարի 2020 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 14, 15 և 16-րդ կետի <<ա>> ենթակետով,Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի <<Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին>> հ. 757-Ն որոշման 2-րդ հավելվածի 3-րդ և 5-րդ կետերով,2015 թվականի մարտի 19-ի h.596-Ն որոշման N-1 հավելվածի 49-րդ կետով, հիմք ընդունելով ինքնակամ կառույցն իրականացրած անձի` Ասատուր Հակոբյանի 09.08.2019 թվականի թիվ 2533 դիմումը՝ որոշում եմ.

1.       Սեփականության իրավունքով (հիմք՝ սեփականության իրավունքի գրանցման 12072019--04-0023 վկայական) Ասատուր Հակոբյանին և Աստղիկ Մովսիսյանին պատկանող Արմավիր քաղաքի Երևանյան փողոց թիվ 51 հասցեում գտնվող ինքնակամ կառուցված 97.8 քմ ներքին և 112.0  արտաքին մակերեսով ավտոտեխսպասարկման կետը ճանաչել օրինական։

2.       Ընդունել ի գիտություն, որ 

1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող   շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2)
շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

3.          Սահմանել, որ իքնակամ կառույցն իրականացրած անձը.

1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Արմավիր համայնքի բյուջե պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ. 912-Ն որոշմամբ հաստատված կարգի հաշվարկված 470400 (չորս հարյուր յոթանասուն հազար չորս հարյուր) ՀՀ դրամ օրինականացման վճարը:

2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

 

4) սույն որոշումն ուժի մեջ կմտնի , վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքով սահմանված՝ 200000 ՀՀ դրամ տուգանքը համայնքի բյուջե վճարելուց հետո:

 

 

5.     Սույն որոշումը ՀՀ Oրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ռուբիկ Մելքոնյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝d01b3183-8e38-47e9-b4c8-ecf3d9753ca3



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner