Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 142
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



15 ապրիլի 2021 թ.

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՇՏՈՑԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 37 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԱՔՍԻ ԱՐՏԱՇԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով Արաքսի Արտաշի Կիրակոսյանի 13.04.2021 թ. թիվ 1409 դիմումը, դիմումին կից ներկայացված ժառանգության իրավունքի վկայագիրը և հաշվի առնելով, որ Արմավիր համայնքի Մաշտոցի փողոցի  թիվ 37 հասցեում գտնվող կառույցները իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում ` որոշում  եմ.

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի  մարզի Արմավիր  համայնքի Մաշտոցի փողոցի թիվ 37 հասցեում  Արաքսի Արտաշի Կիրակոսյանին   սեփականության իրավունքով  պատկանող 600.0 քմտնամերձ հողամասին կից ավել օգտագործվող 3,0 քմ մակերեսով հողամասը անհատույց  հատկացնել նրան սեփականության իրավունքով:

2.Վերականգնել Արաքսի Արտաշի Կիրակոսյանի /ծնված 05.09.1954 թ./ Արմավիր համայնքի Մաշտոցի փողոցի թիվ 37 հասցեում գտնվող գույքային միավորների` 603,0 քմ օրինական հողամասի վրա 1999 և 1975 թ թ. կառուցված 382.8 քմ բնակելի տան և 1999 թ. կառուցված 0.7 քմ պարիսպի նկատմամբ, իսկ ծածկը և խորդանոցը համարել ինքնակամ:

 3. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները ենթակա են պետական գրանցման:

 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիր համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար սահմաված տեղական վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո:

 

  5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արմեն Աբգարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝8cccb511-eccb-4f2a-aacf-16d03c600add



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner