Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի <<Համայնքի տարածքում հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին), խաղատներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն տալու կարգը սահմանելու մասին>> թիվ 962-Ն որոշմամբ, Արմավիր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 14-ի <<Արմավիր համայնքում տեղական տուրքերի և վճարների 2021 թվականի դրույքաչապերը սահմանելու մասին>> թիվ 69-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ա/Ձ Շահմիրզա Զեյնալյանի հայտը` որոշում եմ.
1. Բավարարել Ա/Ձ Շահմիրզա Զեյնալյանի հայտը և թույլատրել Երևանյան 2 հասցեում գտնվող հիմնական շինությունում զբաղվել խրախճանք,գիշերային ակումբի կազմակերպումով 24:00-ից հետո:
2.Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման և տրանսպորտի վերահսկողության բաժնին Ա/Ձ Շահմիրզա Զեյնալյանին տալու համապատասխան թույլտվություն: