Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 26-ի թիվ 043-Ա որոշումը․
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 3-ի՝ «Արմավիր համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին» թիվ 004-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝
1) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանի «5․ Համայնքում իրականացվող ծրագրերը» վերնագրով բաժինը լրացնել հետևյալ նախադասությամբ՝ «Սարդարապատի արվեստի և երաժշտական դպրոցի վերանորոգում՝ հանուն համայնքի կայուն զարգացման»։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։