Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 31-ի <<Արմավիր համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) կարգ ու պայմանները հաստատելու մասին>> թիվ 57-Ն որոշմամբ, Արմավիր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 14-ի <<Արմավիր համայնքում տեղական տուրքերի և վճարների 2021 թվականի դրույքաչապերը սահմանելու մասին>> թիվ 69-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ա/Ձ Արտակ Միքայելյանի դիմումը` որոշում եմ.
1. Բավարարել Ա/Ձ Արտակ Միքայելյանի դիմումը և թույլատրել Երևանյան 19/4 հասցեում արտաքին գովազդ տեղադրելը:
2. Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման և տրանսպորտի վերահսկողության բաժնին Ա/Ձ Արտակ Միքայելյանին տալու համապատասխան թույլտվություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: