Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետայի նհամակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով, 29-րդ հոդվածով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․ 1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 155-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)Բյուջեի եկամտային մասում`
ա.Բյուջետային տող 1261` «Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)» եկամտատեսակն ավելացնել 39066,3 հազար ՀՀ դրամով՝ սահմանելով 330 347,9 հազար ՀՀ դրամ.
2) Բյուջեի ծախսային մասում`
ա.01 բաժին 6 խումբ 1 դաս` «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի ծախսերի «Էներգետիկ ծառայություններ» 4212 հոդվածն ավելացնել 2000,0 հազար դրամով, «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» 4239 հոդվածը պակասեցնել 2000,0 հազար դրամով, «Նախագծահետազոտական ծառայություններ» 5134 հոդվածն ավելացնել 9000,0 հազար դրամով,
բ. 04 բաժին 5 խումբ 1 դաս` «Ճանապարհային տրանսպորտ» ծրագրի ծախսերի «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածն ավելացնել 30018,3 հազար դրամով,
գ.05 բաժին 1 խումբ 1 դաս` «Աղբահանում», ծրագրի ծախսերի «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» 4252 հոդվածը պակասեցնել 504,0 հազար դրամով,«Այլ նպատակային նյութեր» 4269 հոդվածն ավելացնել 504,0 հազար դրամով,«Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածն ավելացնել 48,0 հազար դրամով,
դ.06 բաժին 3 խումբ 1 դաս` «Ջրամատակարարում», ծրագրի ծախսերի «Էներգետիկ ծառայություններ» 4212 հոդվածն ավելացնել 3000,0 հազար դրամով,
ե. 08 բաժին 2 խումբ 4 դաս` «Այլ մշակութային կազմակերպություններ», ծրագրի ծախսերի «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» 4239 հոդվածն ավելացնել 2000,0 հազար դրամով,«Այլ նպատակային նյութեր» 4269 հոդվածն ավելացնել 13000,0 հազար դրամով, «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածն ավելացնել 4225,0 հազար դրամով,
զ. 09 բաժին 1 խումբ 1 դաս` «Նախադպրոցական կրթություն», ծրագրի ծախսերի «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» 4637 հոդվածն ավելացնել 315,0 հազար դրամով, «Շենքերի և շինությունների կառուցում» 5112 հոդվածն ավելացնել 123 350,0 հազար ՀՀ դրամով, «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածը պակասեցնել 123 350,0 հազար ՀՀ դրամով,
է. 10 բաժին 1 խումբ 1 դաս` «Սոցիալական արտոնություններ (այլ դասերին չպատկանող)», ծրագրի ծախսերի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածը պակասեցնել 15000,0 հազար դրամով,
ը.11 բաժին 1 խումբ 2 դաս՝ «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» ծրագրի ծախսերի «Պահուստային միջոցներ» 4891 հոդվածը պակասեցնել 7540,0 հազար դրամով:
2.Փոփոխությունները կատարել համաձայն 1,2,3,4 հավելվածների:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |