Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ, 160-րդ, 163-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի թիվ 1599-Ն որոշմամբ և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 9 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ Արմինե Ռոբերտի Հարությունյանի 2025 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 4962 դիմումը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 9 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ Արմինե Ռոբերտի Հարությունյանին տրամադրել ամենամյա արձակուրդ՝ (17.01.2025թ-17.01.2026թ. ժամանակահատվածի համար) 2025 թվականի հոկտեմբերի 6-ից՝ 10 աշխատանքային օր:
2.Արմինե Ռոբերտի Հարությունյանին՝ աշխատանքի ներկայանալ 2025 թվականի հոկտեմբերի 20-ին:
3.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 9 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ Արմինե Ռոբերտի Հարությունյանի պարտականությունները վերապահել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 9 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության մեթոդիստ՝ ուսումնական գծով տնօրենի տեղակալ Անահիտ Ոսկանի Բարսամյանին:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: