Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2019թ. փետրվարի 22-ի N 14-Ն որոշումը, <<Արմավիրի քաղաքապետարանի արվեստի դպրոց>> ՀՈԱԿ-իտնօրենի՝ 2019 թվականի  նոյեմբերի 13-ի թիվ 3651 զեկուցագիրը և արտոնություններ ստանալու նպատակով ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը՝                          
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
 1.      Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատության ծառայությունից օգտվողների  համար տեղական վճարի դրույքաչափի 50 % նվազեցում արտոնությունը կիրառել  2019 թվականի դեկտեմբերի 1-ից՝ համաձայն հավելված 1-ի,
 
2.       Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից :