Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 31-րդ հոդվածի 9-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածով, 159-րդ հոդվածի 1-ին մասով, 161-րդ հոդվածի 2-րդ մասով, 162-րդ, 163-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի թիվ 1384-Ն որոշման հավելված N 1-ի 18.1-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Նորավան գյուղի վարչական ղեկավար Արթուր Միքաելյանի 2025 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 4682 դիմումը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Նորավան գյուղի վարչական ղեկավար Արթուր Միքաելյանին տրամադրել 2025 թվականի ամենամյա արձակուրդի 14 (4 լրացուցիչ և 10 նվազագույն) աշխատանքային օրերը` 2025 թվականի սեպտեմբերի 22-ից (29.12.2024թ. - 29.12.2025թ. ժամանակահատվածի համար):
2.Արթուր Միքաելյանին՝ աշխատանքի ներկայանալ 2025 թվականի հոկտեմբերի 10-ին:
3.Նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Նորավան գյուղի վարչական ղեկավար Արթուր Միքաելյանի պարտականությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղի վարչական ղեկավար Լիպարիտ Հարությունյանին։
4.Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետին՝ ի գիտություն:
5.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: