Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 105-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 896 որոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզպետի 2025 թվականի հունիսի 17-ի թիվ 01/7/07548 գրությունը, Կարեն Արմենի Հովհաննիսյանի 24․09․2025թ․ թիվ 4848 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ․
1.Թույլատրել Կարեն Արմենի Հովհաննիսյանի (ծնվ․ 05․10․1997թ․) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղ, Աբովյան փողոց, 52/1 հասցեում գտնվող (վկայական 17052024-04-0107), սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,0119 հա հողամասի վրա տեղադրելու տաղավար՝ 5,9 մ X 6,3 X 10,0 մ արտաքին չափերով և 4,7 մ բարձրության համաձայնեցված նախագծի:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: