Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետությա օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 11-ի N 15-Ն հրամանով՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների ատեստավորում անցկացնելու ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի։
2.Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմին (Լիանա Հայրապետյան)` համայնքային ծառայողների ատեստավորման աշխատանքներն իրականացնել «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 11-ի «Համայնքային ծառայողի ատեստավորման կարգը սահմանելու մասին» N 15-Ն հրամանով սահմանված կարգի, հանձնաժողովի աշխատակարգի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
3.Ատեստավորման անցկացման տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար լիազորված անձ նշանակել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի Քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի գլխավոր մասնագետ Սաթենիկ Մարտիրոսյանին:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: