Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Արմավիր համայնքի ավագանու 25.12.2018թ. թիվ 103-ն որոշման 8-րդ կետով և հիմք ընդունելով <<Բարեկարգում>> տնօրինության տնօրենի 02.05.2019թ. թիվ 42 գրությունը` որոշում եմ.
ա) 01 բաժնի 6 խմբի 1 դասի <<Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)>> ծրագրի ծախսերի <<Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում>> 5113 հոդվածի թիվ 4 մանկապարտեզի կապիտալ վերանորոգման աշխատանքների գնման գործընթացի արդյունքում խնայված գումարներից պակասեցնել 385,0 հազար դրամ:
բ)<<Բարեկարգում>> տնօրինության 05 բաժնի 1 խմբի 1 դասի <<Աղբահանություն>> ծրագրի ծախսերի <<Այլ մեքենաներ և սարքավորումներ>> 5129 հոդվածին ավելացնել 385.0 հազար դրամ՝ շատրվանի շահագործման համար անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու նպատակով:
գ) Արմավիր համայնքի 2019թ. բյուջեում և ծախսերի նախահաշիվներում կատարել համապատասխան փոփոխություններ: