Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 039-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մարտի 2024 թվականի N 039-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԺԱՄԱՆԱԿ ԸՆՏՐՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, 11-րդ հոդվածով, 13-րդ հոդվածի 10-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 2-ի N 1890-Ն որոշմամբ հաստատված կարգով և հիմք ընդունելով Արմավիր համայնքում 2024 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարման հանձնաժողովի  2024թմարտի 15-ի արձանագրությունը՝

Արմավիր համայնքի ավագանին որոշում է՝ 

1. Հավանություն տալ Արմավիր hամայնքում 2024 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակ համայնքի բնակիչների կողմից ներկայացված և քվեարկության արդյունքում ընտրված առաջարկների հիման վրա ձևավորված հետևյալ ծրագրերի իրականացմանը․

1) ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի հրապարակամերձ հատվածում՝ համայնքապետարանի և Մշակույթի տան միջնամասում, ժամանակակից լուծումներով այգու կառուցում,

2) ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լենուղի բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի (շենքի) մասնակի հիմնանորոգում, 

3) ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մյասնիկյան բնակավայրի Մշակույթի տան դիմացի այգու հիմնանորոգում, 

2. Առաջարկներն իրականացնել ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 2-ի N 1890-Ն որոշմամբ հաստատված կարգի, գնումների մասին օրենսդրության և այլ նորմատիվային ակտերի պահանջներին համապատասխան։  

3. Համայնքի ղեկավարին՝ մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման ավարտից հետո ամփոփ հաշվետվություն ներկայացնել ավագանուն։  

4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 


Կողմ -18

ԱԲԳԱՐՅԱՆ ՀԱՅԿ

ԱՂԱԽԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱՐՈՅԱՆ ԱՐՏԱԿ

ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ

ՄԵԼԵՔՅԱՆ ՀԱՅԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ՀԵՐԻՔՆԱԶ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ՆԱԶԱՐՅԱՆ ՍՏԵՓԱՆ

ՇԱՀԻՆՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ

ՇԻՐՎԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐՇԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner