Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 138
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 694-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 նոյեմբերի 2019 թվականի N 694-Ա

ԱՐԹՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արմավիր համայնքի ղեկավարը քննության առնելով՝ Արմավիր քաղաքում Արթուր Պետրոսի Մարգարյանի կողմից շնամարտեր կազամակերպելու համար վարչական գործը, պարզեց որ, Արթուր Մարգարյանը խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 92-րդ հոդվածով սահմանված պահանջները` կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիներին կատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով, ինչի կապակցությամբ Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի պետի 16.10.2019թ. թիվ 47-15/10214 գրության հիման վրա 201թվականի հոկտեմբերի 10-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<ա>> կետով սահմանված կարգով, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 92-րդ հոդվածի պահանջների խախտման փաստով Արմավիրի համայնքապետարանում հարուցվել է վարչական վարույթ: Արմավիրի համայնքապետարանի վարչական հանձնաժողովը (այսուհետ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է նիստ Արթուր Մարգարյանի բացակայությամբ, ով պատշաճ ծանուցված է եղել նիստի օրվա և ժամի մասին, սակայն չի ներկայացել նիստին /հիմք` 22.10.2019 թվականի AG018627918AM փոստային անդորրագիրը/:

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

ՀՀ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի պետ` ոստիկանության փոխգնդապետ Մ. Խաչատրյանի 16.10.2019թ. թիվ 47-15/10214 գրությունը:

Իրավախախտող Արթուր Մարգարյանից բացատրություն վերցնելու մասին 15.10.2019թ. ոստիկանության Արմավիրի բաժնի տեսուչի կողմից կազմված արձանագրությունը, ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ ոստիկանության գնդապետ Գ. Այվազյանի 11.10.2019թ. թիվ 19(127-619)-19 գրությունը, ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ա. Ղազարյանի թիվ 14/14.15/45025-2019 գրությունը, Սոնա Մանուկյանի կողմից ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան էջին հասցեագրված դրմումի պատճեն և օդնոկլասսնիկի սոցիալական կայքից արված պատճեններ,

Վարչական հանձնաժողովի 2019 թվականի նոյեմբերի 13արձանագրությունը:

 <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմքընդունելով վերոհիշյալ փաստերը վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Արթուր Մարգարյանը /հաշվառված` Արմավիրի մարզ, քաղաք Արմավի Գործարանային փողոց   1-ին շենք, 48 բնակարան հասցեում/ Արմավիր քաղաքի մարզադաշտի դիմաց կազմակերպել է շնամարտեր:

Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2019 թվականի հոկտեմբերի 18-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<ա>> կետի հիմքով, Արմավիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2019 նոյեմբերի 13-ին հրավիրվել է վարչական նիստ, որին մասնակցելու նպատակով քաղաքացի Արթուր Մարգարյանը պատշաճ ծանուցվել է /հիմք` 22.10.2019 թվականի AG018627918AM փոստային անդորրագիրը/:

 Վերջինս, ծանուցված լինելով վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, չի ներկայացել վարչական վարույթի լսմանը:

 Արդյունքում հանձնաժողովը արձանագրություն է կազմել և առաջարկել՝ իրավախախտող Ա. Մարգարյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել վարչական տույժ` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀօրենսգրքի 92-րդ հոդվածով սահմանված կարգով:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀօրենսգրքի 92-րդ հոդվածի համաձայն՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի   35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածով, 215-րդ հոդվածի 1-ին մասով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝ և հիմք ընդունելով Արմավիրի համայնքապետարանի վարչական հանձնաժողովի 13.11.2019թ. արձանագրությունը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.      Արմավիր քաղաքում շնամարտեր կազամակերպելու համար Արթուր Պետրոսի Մարգարյանի նկատմամբ նշանակել տուգանք, 30000 /երեսուն հազար/ ՀՀ դրամի չափով:    

2.     Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

3.     Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀօրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում: 

4.     Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշոփվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և/ կամ համայնքապետարանի  տեղեկագրերում հրատարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner