Ղեկավարվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ, 16-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետով՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․ 1․ «Օն դիզայն» ՍՊ ընկերության կողմից Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի 20 հասցեում գտնվող Արմավիր քաղաքի Մ․ Սիլիկյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը տալ նախնական համաձայնություն։
2․ Առաջարկել Արմավիր համայնքի ղեկավարին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |