Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով , Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 4-րդ կետով ,10-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» որոշման 1-ին կետով, հիմք ընդունելով քաղաքացի Ռոմեն Արմենի Հովհաննիսյանի 24․09․2025թ․ թիվ 4826 դիմումը , Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով , հիմք ընդունելով «ԱՐՄԱՎԻՐ-3» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Քաղաքացի Ռոմեն Արմենի Հովհաննիսյանին և Արամ Արմենի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության վկայական թիվ 09082024-04-0048) Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքում գտնվող 0.04555 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատումից՝ բնակավայրերի հասարակական կառուցապատման, իսկ 182.9 քմ մակերեսով բնակելի տան գործառնական նշանակությունը փոխադրել բնակել տնից՝ առևտրի և սպասարկման օբյեկտի։
2․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից։