|  | 
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
 
 | 
| Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com
 | 
| Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 | 
| 30  հունիսի  2017 թվականի N 60 Ա
 | 
| ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 | 
| 
  Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով՝ Արմավիր համայնքի ավագանին որոշում է.   1. Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հողերից՝ համայնք Արմավիր Մ. Հերացու փողոց 12/5 հասցեում գտնվող՝ 400.0 քմ մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն օտարել աճուրդային եղանակով՝ հասարակական նշանակության օբյեկտ կառուցելու նպատակով:2. Աճուրդի մեկնարկային գին սահմանել 1 քմ մակերեսով հողամասի համար կադաստրային արժեքի չափով՝ 2940 ՀՀ դրամ, ընդամենը՝  1176000 (մեկ միլիոն մեկ հարյուր յոթանասունվեց հազար) ՀՀ դրամ:
 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
 | 
| 
 | Կողմ -12  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱ ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ ԻՍՐԱԵԼՅԱՆ ԷԴԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԵՌՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՕՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՌԱԴԻԿ ՄԵԼՈՅԱՆ ԱՐՍԵՆ | Դեմ -0  | Ձեռնպահ -0  | 
 | 
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ՌՈՒԲԵՆ ԽԼՂԱԹՅԱՆ
 
 
 
 | 
|  | 
|  | 
|  | 
| | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է | 
 | 
|  | 
|  |