Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝ <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով <<Արմավիրի քաղաքապետարանի արվեստի դպրոց>> ՀՈԱԿ տնօրեն Շ.Օրդուբեկյանի, <<Արմավիրի քաղաքապետարանի երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ տնօրեն Գ.Պողոսյանի 2018 թվականի հոկտեմբերի 29-ի զեկուցագրերը, և արտոնություններ ստանալու նպատակով ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը՝
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
        1.Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, արվեստի դպրոցների) ծառայություններից օգտվողների համար տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառում արտոնությունը՝ 2018 թվականի համար սահմանել՝ <<Արմավիրի քաղաքապետարանի երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ սանի համար՝
1. Արմենակ Միրոյան
<<Արմավիրի քաղաքապետարանի արվեստի դպրոց>> ՀՈԱԿ սաների համար
      1.Լևոն Ղանդիլյան
      2.Սարգիս Կոստանյան
      3.Նարեկ Ղազարյան
      4.Պավել Բաբայան
      5.Գոռ Հովհաննիսյան
     6.Վան Հարությունյան
 
      2.Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, արվեստի դպրոցների) ծառայություններից օգտվողների համար տեղական վճարի դրույքաչափի 50 % նվազեցում արտոնությունը՝ 2018 թվականի համար սահմանել՝ << Արմավիրի քաղաքապետարանի երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ սանի համար՝
      1.Շիրվանյան Արման
<Արմավիրի քաղաքապետարանի արվեստի դպրոց>> ՀՈԱԿ սաների համար
      1.Անժելա Քեշիշյան
      2.Ալյոնա Դարբինյան
      3.Մանե Սումբուլյան
      4.Անի Մանուկյան
      5.Էլեն Հակոբյան
      6.Նուշիկ Հովսեփյան
      7.Մելինե Գևորգյան
 
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: