Այսօր: Չորեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1156-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հոկտեմբերի 2025 թվականի N 1156-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔ ԱՐՄԱՎԻՐ, ՊԱՀԱԾՈՅԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑ, 38 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԿԱՆՈՒՇ ԶԱՔԱՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանաված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 51-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի <<Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին>> N600-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին , 2-րդ, 4-րդ կետով, հաշվի առնելով ,որ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի քաղաք Արմավիր, Պահածոյագործների փողոց, 38 հողամասում գտնվող կառույցները  իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով , չեն առաջանում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի , այդ թվում ՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին , հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․-ի նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի լրացուցիչ վկայագրի 11.09.2025թ. և  Հայկանուշ Մանուկյանի 15.10.2025 թվականի թիվ 5261 դիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․Վերականգնել Հայկանուշ Զաքարի Մանուկյանին (ծնվ․ 30․07․1966թ․) պատկանող իրավունքները Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի քաղաք Արմավիր, 04-001-0351-0021 կադաստրային ծածկագրում գտնվող 0․0411 հա օրինական հողամասի վրա 1960թ․ կառուցված 42,1 քմ մակերեսով բնակելի տան, 1994թ. կառուցված 5,4 քմ մակերեսով խորդանոցի, 1994թ. կառուցված 13,2 քմ մակերեսով անասնաշենքի, 1994թ. կառուցված 13,2 քմ մակերեսով մառանի և 1994թ. կառուցված 0,56քմ մակերեսով պարսպի նկատմամբ, իսկ 1,8 քմ մակերեսով բաղնիքը և 3,6 քմ մակերեսով խորդանոցը համարել ինքնակամ։

2. 04-001-0351-0021 կադաստրային ծածկագրում գտնվող 0․0411 հա հողամասից 16.7 քմ հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի այլ հողերից՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման:

3․ Ընդունել ի գիտություն , որ 

   1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։

  2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների  էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

4. Ուժը կորցրած համարել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի 2025 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 1098-Ա որոշումը:

5․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝  ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։

6․ Սույն որոշումը Հայաստանի  Հանրապետության Օրենսդրությամբ  սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner