Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 95
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0530-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 ապրիլի 2024 թվականի N 0530-Ա

<<ՋԻ ԷՅՉ ՅՈՒՆԻՈՆ>> ՍՊԸ-ԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 48, 60 և 76 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգըհ աստատելու մասին>> 2001 թ. ապրիլի 12-ինթիվ 286 որոշման 46.2 կետի ա) ենթակետով և հիմք ընդունելով <<Ջի Էյչ Յունյոն>> ՍՊԸ-ի տնօրեն Հ.Հարությունյանի 17.01.2023 թ. թիվ 4722 դիմումը`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող, Հանրապետության փողոցի թիվ 21/13 հասցեում գտնվող խառը կառուցապատման  տարածքից 1,0 քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով հատկացնել <<Ջի Էյչ Յունյոն>> ՍՊԸ-ին` ոչ հիմնական շինություն (գովազդային վահանակ) տեղադրելու նպատակով, համաձայն որոշման անբաժանելի մասը հանդիսացող հողամասի սխեմա-հատակագծի (կցվում է):

 

2. Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնին <<Ջի Էյչ Յունյոն>> ՍՊԸ-ի հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր: Պայմանագրով կառուցապատման իրավունքի ժամկետ սահմանել 10 տարի, իսկ կառուցապատման իրավունքի տարեկան վճար` 12000 (տասներկու հազար) Հայաստանի Հանրապետության դրամ 1 քմ հողամասի համար:

3. Սահմանել, որ  կառուցապատման իրավունքի պայմանագրի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարում է Հովհաննես Հարությունյանը` իր միջոցների հաշվին.

ա) գովազդային վահանակի տեղադրումը իրականացվում է Արմավիր համայնքի վարչական տարածքում ոչ հիմնական շինությունների տեղադրման սահմանված տեղական տուրքը համայնքի բյուջե վճարելուց և տաղավարի էսքիզային նախագիծը համայնքապետարանի հետ համաձայնեցնելուց հետո.

բ) գովազդային վահանակի տեղադրման հսկողությունը հանձնարարվում է Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և բնակարանային կոմունալ հարցերի բաժնին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիր համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ փաստաթղթերըի (փաթեթի) նախապատրաստման համար սահմանված տեղական տուրքը համայնքի բյուջե վճարելուց հետո:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner