Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ, 160-րդ, 163-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի թիվ 1599-Ն որոշմամբ և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Այգեվան գյուղի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ Գայանե Սամվելի Մանուկյանի 2025 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 5520 դիմումը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Այգեվան գյուղի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ Գայանե Սամվելի Մանուկյանին տրամադրել ամենամյա արձակուրդ՝ (27.11.2024թ - 27.11.2025թ. ժամանակահատվածի համար) 2025 թվականի նոյեմբերի 3-ից՝ 10 աշխատանքային օր:
2.Գայանե Սամվելի Մանուկյանին՝ աշխատանքի ներկայանալ 2025 թվականի նոյեմբերի 17-ին:
3.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Այգեվան գյուղի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ Գայանե Սամվելի Մանուկյանի պարտականությունները վերապահել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Այգեվան գյուղի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության մեթոդիստ՝ ուսումնական գծով տնօրենի տեղակալ Անուշ Երվանդի Բուդոյանին:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: