Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 34-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 9-րդ կետի 1-ին ենթակետով, հիմք ընդունելով Արմավիրի համայնքապետարան մուտքագրված Հերմինե Սամվելի Պոսոսյանի 2024թ. մարտի 20-ի թիվ 1839 դիմումը, Արմավիրի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի մարտի 25-ի թիվ 04 նիստի արձանագրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Հերմինե Սամվելի Պոսոսյանին /ծնվ.՝ 29.08.1976թ./ նշանակել խնամակալ դատարանով անգործունակ ճանաչված Անահիտ Արամայիսի Պոսոսյանի /ծնվ.՝ 04.03.1996թ./ նկատմամբ:
2.Հերմինե Սամվելի Պոսոսյանին վերապահել ի շահ խնամարկյալի, առանց հատուկ լիազորագրի կնքել անհրաժեշտ գործարքներ, հանդես գալու նրա իրավունքների ու շահերի պաշտպանությամբ ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում՝ ներառյալ դատարանում:
3.Որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ համայնքի ղեկավարին կամ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ ՀՀ Վարչական դատարան:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: