Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի բարեկարգում» տնօրինություն հիմնարկի կանոնադրության 61-րդ կետը, «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի բարեկարգում» տնօրինություն հիմնարկի տնօրենի տեղակալ Արթուր Գրիգորի Զաքարյանի 2025 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 5928 դիմումը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․2025 թվականի նոյեմբերի 11-ից Արթուր Գրիգորի Զաքարյանին ազատել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի բարեկարգում» տնօրինություն հիմնարկի տնօրենի տեղակալի պաշտոնից՝ համաձայն իր դիմումի։
2․Լուծել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի և «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի բարեկարգում» տնօրինություն հիմնարկի տնօրենի տեղակալ Արթուր Գրիգորի Զաքարյանի միջև 2025 թվականի հուլիսի 21-ին կնքված «Աշխատանքային պայմանագիր 7»-ը։
3.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի բարեկարգում» տնօրինություն հիմնարկի գլխավոր հաշվապահին՝ օրենքով սահմանված կարգով կատարել և վճարել վերջնահաշվարկ:
4․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։